Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Եվրոպական բանկը կասկածում է

Եվրոպական բանկը կասկածում է
06.03.2016 | 18:31

Բաքվում կայացել է Հարավային գազային միջանցքի խորհրդատվական խմբի երկրորդ հանդիպումը, որի ամփոփ հռչակագրերը հիմնականում լավ ֆիլտրվել են ադրբեջանական մամուլի կողմից՝ գրում է իտալական Osservatore Balcani e Caucaso պարբերականը։ Իտալիայի կառավարությունից ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել, այդուհանդերձ Բաքուն հայտարարում է, որ ամփոփիչ հռչակագիրը կստորագրեն խմբի մասնակից երկրների կառավարությունների ներկայացուցիչները՝ էներգետիկական միության հարցերի եվրահանձնակատար Մարոշ Շևչովիչի գլխավորությամբ, որը ներկա է եղել հանդիպմանը: Երկու ֆինանսական կազմակերպությունները, որ պետք է օգնեին նախագծի մեկնարկին (Եվրոպական ներդրումային բանկ (EIB) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Բաքու են ուղարկել միայն տեղի մասնաճյուղերի (Բաքվում եւ Ստամբուլում) ղեկավարներին: Չնայած Ադրբեջանի կառավարության վստահեցումներին, թե շուտով միջազգային ֆինանսավորում կլինի, 2 բանկերից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հաստատել դա: Միայն EIB-ն է մտածում տրանս-անատոլիական գազատարին 2 մլրդ եվրո վարկ տրամադրելու մասին, բայց այդ մտադրությունը բանկի բաժնետերերի տարաձայնություններն է առաջացրել՝ նրանք կասկածում են, որ նախագծի մասնակիցները կկարողանան վերադարձնել վարկը: Իտալական թերթերում հրապարակումներ են հայտնվում Ադրբեջանի դեսպանության աշխատակիցների անդաստիարակ վարքի մասին, որ փորձում են խոչընդոտել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջոցառման անցկացմանը: Միջոցառումը նախորդ ուրբաթ Հռոմում կազմակերպել էր Amnesty International միջազգային կազմակերպությունը: Եվրոպական էներգետիկ տարանցման հարցում Ադրբեջանը մնում է վատագույն գործընկերը:

Դիտվել է՝ 909

Մեկնաբանություններ